Թուրքիայում այժմ իշխող «Ժողովրդական» (Cumhur) դաշինքին ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը գալիք ընտրություններին կարող է մասնակցել կուսակցական նոր կազմով։ Այս մասին, ըստ ermenihaber.am–ի՝ իր հոդվածում գրում է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներից Սելդա Գյունեյսունը։ Լրագրողը հայտնում է, որ «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է դաշինքն ընդլայնելու հարցը։ Սպասվում է, որ «Ազգ» դաշինքին կմիանան նաև Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի՝ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ-DEVA), նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ «Ապագա» (Gelecek) և գործարար, քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլի՝ «Թուրքիայի վերափոխման» (ԹՎԿ-TDP) կուսակցությունները։ Ըստ լուրերի՝ Սարգյուլն արդեն իսկ դրական է արձագանքել դաշինքին միանալու առաջարկին, իսկ մյուս կուսակցություններում դեռևս շարունակվում են քննարկումները։ Ստացվում է, որ «Ազգ» դաշինքը 2023թ․ ընտրություններին կարող է մասնակցել նոր կազմով, որի մեջ կմտնեն «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Ապագա», «Երջանկություն», «Ժողովրդավարություն», «Թուրքիայի վերափոխման», «Լավ» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները։ Ըստ նախնական տվյալների՝ դաշինքը ներկայանալու է ««Ժողովրդական»-ը միայնակ է, «Ազգ»-ը՝ միասնական» (Cumhur tek, Millet birlik) կարգախոսով և քարոզարշավի ժամանակ հիմնական շեշտը դնելու է տնտեսության վրա։
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27