Հոկտեմբերի 21-ից Երեւանի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, որի հիմքում հեղինակավոր ռուսական գրական մրցանակների արժանացած գրող Նարինե Աբգարյանի համանուն ստեղծագործութունն է: Հեղինակի եւ ռեժիսորի ստեղծագործական համագործակցությանը նպաստել է ծննդավայր Տավուշը: Ֆիլմի ստեղծագործական թիմը ջանացել է «Զուլալիի» գրական հիմքից չհեռանալ՝ պահպանելով շամշադինյան կոլորիտն ու միջավայրը: Արդեն 45 ֆիլմ նկարահանած ռեժիսորի համար «Զուլալի»-ն լիամետրաժ խաղարկային ժանրի ֆիլմի առաջին նախագիծն է։ «Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության նախաձեռնությամբ՝ «Զուլալիի» էկրանավորումը սկսել է դեռեւս 2019 թվականից։ 2020 թվականին, երբ համավարակի պատճառով ձգձգված աշխատանքները մի կերպ ավարտին էին հասել եւ նկարահանվել էր ֆիլմի երկրորդ փուլը՝ սկսվեց պատերազմը:
«Պատերազմի ավարտից հետո ես չէի կարողանում վերադառնալ ֆիլմին, ինձ հետ բերեց մաեստրո Մանսուրյանը: Զանգեց մի օր եւ ասաց՝ Հայկ, շատ արագ պետք է աշխատենք, մոնտաժն անենք, որ ես երաժշտությունը գրեմ այս ֆիլմի։ Մենք պետք է աշխատենք, դա շատ կարեւոր է»,- պատմեց ռեժիսորը։
Ավելի քան 30 տարվա դադարից հետո Տիգրան Մանսուրյանը կինոերաժշտություն է գրել հենց «Զուլալիի» համար: Մաեստրոն ասել է, որ ներշնչվել է ֆիլմի առաջին իսկ պատկերներից։
Գլխավոր հերոսուհու կերպարում ռեժիսորը տեսել է դերասանուհի Հերմինե Ստեփանյանին:
«Նրան ճանաչելով, հաշվի առնելով արտաքինը, բնավորությունը, խառնվածքը՝ հենց սզբում էլ առանց քասթինգի որոշեցի, որ իրենն է դերը: Ռիսկ կար, բայց ես սիրում եմ ռիսկերի գնալ ստեղծագործական աշխատանքի մեջ: Բարդ դեր է, բայց մենք երկուսով համահեղինակ դարձանք իր կերպարի ստեղծման գործում: Հերմինեն ոչինչ չի խնայել, երկար աշխատել է դերի վրա եւ մենք ունենք Զուլալի», - ասաց Հայկ Օրդյանը:
Ֆիլմի գլխավոր դերերում են նաեւ Մարինե Պետրոսյանը եւ Արտյոմ Մելիքյանը։ ֆիլմում նաեւ զբաղված են դերասաններ Արման Նավասարյանը, ֆրիդա Յորքը, Արտաշես Շահվերդյանը, Քրիստինա Հովակիմյանը, Արտյոմ Ազարյանը, Հակոբ Հակոբյանը, Արաքսյա Մակարյանը եւ այլք: Ֆիլմի բեմադրող օպերատորը Արման Օրդյանն է, իսկ բեմադրող նկարիչը Տիգրան Ասատուրովը: Ֆիլմի երեւանյան պրեմիերան հոկտեմբերի 22-ին էր:
Արմինե Բրսոյան
12:34
12:17
11:52
11:36
11:22
11:04
10:56
10:45
10:32
10:13
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
22:22
20:04
19:44
19:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13