Տավուշի մարզպետը Կողբ համայնքում ՏԻՄ ընտրութուններից առաջ աշխատանքից ազատել է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել` Սերյոժա Ավագյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանը` նշելով, որ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի հայրը` 30 տարվա ՀՅԴ-ական է եղել: Հարցին, թե ինչու են մինչեւ ՏԻՄ ընտրություններ իրեն ազատել պաշտոնից, Աղաբաբյանն ասաց, որ երեւի ցանականում են հեղինակազրկել իրեն:
«Վախենում են ընտրություններից, էլ չգիտեն` ոնց կարող են ինձ հեղինակազրկել: Երբ որ իրենց դեմ ես գնում, զգաստանում են իրենք: Ես անկուսակցական եմ, բայց քանի որ համամասնական ընթացակարգով են լինելու ընտրությունները կմասնակցեմ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով: Հիմա այդպիսի ընթացակարգ կա եւ Տավուշի մարզպետն ամբողջ մարզում միայն իմ լիազորություններն է կասեցրել եւ այլ մարդ նշանակել, բայց դա ոչինչ չի նշանակում, դեկտեմբերի 6-ին հաղթելու ենք»,-ասաց նա: Հիշեցնենք, որ 2018 թվականին Արսեն Աղաբաբյանը առաջիններից մեկն էր, որ որպես համայնապետ ողջունեց երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը: Աղաբաբյանը նաեւ հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարի թեկնածուն նախկին հանրապետական, ներկայիս Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն է: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, ցուցակը կգլխավորի Մհեր Աղամյանը: Նշենք, որ Տավուշի մարզի Կողբ, Այրում եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքերի համար ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Մինչ այս Տավուշում խոշորացված համայնքներ էին համարվում Կողբը, Այրումը եւ Նոյեմբերյանը, այս ընտրություններից հետո բոլորը միանում են իրար:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55