Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը ղեկավարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է հուլիսի 15-ը երկրում Ժողովրդավարության և ազատությունների օր հռչակելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Անվտանգության խորհուրդն առաջարկել է կառավարությանը հուլիսի 15-ը հռչակել պետական տոն՝ «երկրում օրենքի գերակայությանն ու քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման շարունակությանը նպաստելու նպատակով»:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև երկրում եռամսյա արտակարգ դրության երկարաձգման հարցը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Անվտանգության խորհուրդն առաջարկել է նաև շարունակել Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որպեսզի ամրապնդվի Թուրքիայի սահմանների անվտանգությունն ու թուրք-սիրիական սահմանին ոչ թռիչքային գոտու սահմանումը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47