Տաջիկստանում 201-րդ ռուսական ռազմաբազան կթարմացնի մարտական մեքենաների պարկը՝ մինչեւ տարեվերջ ստանալով թվով 30 Տ-72Բ3Մ կատարելագործված տանկեր, կիրակի լրագրողներին հայտնել է միավորման շտաբի պետ գնդապետ Եվգենի Օխրիմենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ներկայում իրականացվում է ռազմաբազայի վերազինում ժամանակակից ռազմական եւ հատուկ տեխնիկայով: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ստանալ 30 ժամանակակից Տ-72Բ3Մ տանկեր կատարելագործված մարտական բնութագրիչներով, որոնք կփոխարինեն առավել վաղ մոդիֆիկացիայով մարտական մեքենաներին»,-ասել է Օխրիմենկոն: Նա հայտնել է, որ վերջերս 201-րդ բազայի մոտոհրաձգային ստորաբաժանումը ստացել է ժամանակակից մոդիֆիկացմամբ հրետանու ԲՄՊ-2 մարտական մեքենաների խմբաքանակ, տեղադրվել են նորագույն փոխադրվող «Վեբրա» զենիթահրթիռային համալիներ, բարձր հզորության եւ մեծ հեռավորության հրետանու ռեակտիվ հրացաններ, «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ, 12,7 մմ տրամաչափի ԱՍՎԿ-Մ «Կորդ» դիպուկահարների ինքնաձիգենր, ԱԿ-12 ինքնաձիգներ, «Լինզա» սանիտարական զրահամեքենաներ, թիկունքի ծառայությունների տեխնիկա եւ տեխնիկական ապահովում: Շատբի պետը նշել է, որ միավորման անձնակազմը տարբեր մակարդակի զորավարժությունների ընթացքում հաջողությամբ յուրացնում է նոր սպառազինությունը, մշակում մարտական գործողություններ վարելու արդյունավետ ձեւեր՝ հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտությունների փորձը: Նրա խոսքով՝ «Փոխազդեցություն-2021» ՀԱՊԿ-ի ժամանակակից համատեղ զորավարժություններում եւ «Էշելոն-2021» ու «Որոնում-2021» հատուկ զորավարժություններում, որոնք իրականացվել են Տաջիկստանում, ռուսական ռազմական կոնտինգենտի հիմքն էր 201-րդ ռազմաբազան: Գործողություններում ներգրավվել էր միավորման ավելի քան 1,5 հազար զինծառայող:
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02