Ներքին գործերի եվրոպական ծառայությունը պատրաստվում է վերականգնել իր դինավագիտական առաքելության աշխատանքն Աֆղանստանում մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին կիրակի հայտնել է Financial Times բրիտանական թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրանց տեղեկություններով՝ այդ հարցի վերջնական որոշումը կընդունվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, սեպտեմբերին Աֆղանստան է այցելել Բրյուսելից պատվիրակությունը, որը զբաղվել է այդ երկրում իրական իրադրության գնահատմամբ: Պարբերականը նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է Քաբուլում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերականգնմամբ, քանի որ այդ թույլ կտա արդյունավետ կերպով հումանիտար օգնություն ցուցաբերել եւ տարհանում իրականացնել: Վերջին ամսվա ընթացքում, Վերջին ամսվա ընթացքում, ինչպես ընդգծում է թերթը, ԵՄ-ն փորձել է պայմանավորվել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, որպեսզի դիվանագիտական առաքելություան անվտանգությունն ապահովվի կամ մասնավոր պահպանության ձեռնարկությունների աշխատակիցների, կամ միության երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից: Սակայն Քաբուլում հրաժարվել են զիջումներ անել՝ հայտարարելով, որ շենքը կարող է պահպանվել բացառապես թալիբների կողմից: «Մենք կարող ենք հաստատել, որ աշխատում ենք նվազագույն ներկայություն հաստատելու ուղղությամբ: Անվտանգության պատճառներով մենք չենք կարող ներկայացնել մանրամասները»,-հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալի: Նա պնդում է, որ Աֆղանստանում ԵՄ դիվանագիտական գործունեության հնարավոր վերականգնումը չպետք է գնահատել՝ որպես թալիբների կողմից ձեւավորված կառավորությունն ընդունելու նշան: «Մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ առավել արդյունավետորեն օգնելու աֆղանցիներին, որոնք ունեն մեր կարիքը: Մեզ անհրաժեշտ է փոխգործակցել թալիբների հետ»,-ասել է Մասրալին: Եվրամիությունը օգոստոսին՝ Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը զավթելուց հետո, հայտարարել է, որ չեղարկում է առաջիկա յոթ տարիների ընթացքում նախատեսված տնտեսական օգնության ծրագրերն այդ երկրում ավելի քան 1,5 միլիարդ եվրոյի չափով: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է ԵՄ բյուջեում գտնել 1 միլիարդ եվրո Աֆղանստանի բնակչության առավել խոցելի շերտերին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03