Ազգային անվտանգության ծառայությունն անկատար է թողել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով մի քանի փորձաքննություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նշանակված փորձաքննությունների ընդամենը 10 տոկոսն է թողնվել։
«Նշանակում է դրանցով փորձաքննություն ընդհանրապես չպետք է կատարվի։ Դրանից հետո նոր փորձաքննություն է նշանակվել միայն տեխնիկական մասով։ Ապրանքագիտականի եւ պայթյունատեխնիկականի մասով հանվել է փորձաքննությունը»,- ասաց Հովհաննիսյանը։
Պաշտպանը հայտնեց նաեւ, որ Տոնոյանը շարունակում է ցուցմունք չտալ։
Հովհաննիսյանն ասաց, որ Տոնոյանին կալանքի տակ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հոկտեմբերի 22-ին են ստացել եւ հայտնեց՝ այն բողոքարկելու են Վռճաբեկ դատարան։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55