Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: ԱԺ-ից հայտնում են, որ նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ ջերմ ընդունելության համար` հավելելով, որ հայերի ու կիպրացիների արժեհամակարգի ու աշխարհընկալման ընդհանրությունները հայ-կիպրական դարավոր բարեկամության հենքն են: Երկուստեք կարեւորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաեւ միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման եւ արդարության վերականգնման հարցերում: Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների եւ խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում: Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարեւորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դպրոցների եւ եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին: Անդրադարձ է եղել հայկական եւ կիպրական սփյուռքին` կարեւորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման եւ անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում: Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների եւ պատանդության մեջ գտնվողների թեման: Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում նախատեսվում է հայերի եւ պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում: Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման եւ բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների նախանշման հարցում:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03