ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լրիվ կազմով հոկտեմբերի 26-ին Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է պալատի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված թեկնածությունը հաստատվել է միաձայն: Ֆլեյքն անցյալում ինքն է եղել սենատոր և 2013-ից մինչև 2019 թվականը վերին պալատում ներկայացրել է Արիզոնայի նահանգը: Մինչ այդ, 2001 թվականից, նա նաև ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, Սենատը հոկտեմբերի 26-ին Սինդի Մակքեյնին՝ 2018 թվականին մահացած հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրուն, հաստատել է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը կից ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում:
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, թե նրանք միջամտում են երկրի դատական գործերին:
Ինչպես նույն օրը հաղորդել է Anadolu գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ դատավարության առիթով համատեղ հայտարարության առանչությամբ: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ արտգործնախարարությանը հանձնարարել է անընդունելի անձինք հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք հայտարարություն են արել Քավալայի նկատմամբ դատավարության առիթով:
Թուրքիայում ԱՄՆ-ի և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց հերթին հայտարարել են տվյալ երկրի օրենքներն ու որոշումները հարգելու և այդ պետության ներքին գործերին չմիջամտելու մտադրություների մասին: Դեսպանությունները նշել են, որ «մնում են հանձնառու Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին դիվանագիտական հարաբերությունների մասին»: Ինչպես հայտնել է Anadolu գործակալությունը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, Էրդողանը ողջունել է այդ հայտարարությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03