Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում երեխաները կազմում են 15 տոկոս: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հանդես գալով ճեպազրույցում:
Ախտահարվածների ընդհանուր թիվը, սկսած 2020 թվականի փետրվարից, Վրաստանում, ըստ վերջին տվյալների, կազմում է 698 հազար 944: Խոսքը կորոնավիրուսով ախտահարված 103,9 հազար երեխաների ու մինչեւ 18 տարեկան դեռահասների մասին է: «Նրանցից 6979-ը հիվանդանոցային բուժման կարիք են ունեցել, եւ, ցավոք, մենք ունեցել ենք մահվան ինը դեպք: Եթե չհաշվենք երեք նորածիններին, ապա մյուս բոլորն ունեցել են ուղեկցող ծանր գենետիկ հիվանդություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն: Կորոնավիրուսի հնդկական շտամի տարածման պատճառով Վրաստանում ավելացել են ախտահարման դեպքերը երեխաների ու դեռահասների շրջանում:
Նոր դեպքերն սկսել են առավել ինտենսիվ հայտնաբերվել մանկապարտեեզներն ու դպրոցները բացելուց հետո: Մանկապարտեզներում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել է հոկտեմբերի 4-ին: Դպրոցներն ուսումն սկսել են սեպտեմբերի 15-ին առցանց ռեժիմով, իսկ հոկտեմբերի 4-ից անցել են անմիջակա ուսուցման: Համաճարակաբանական իրադրության եւ երեխաների հաճախացած վարակման դեպքերի կապակցությամբ հոկտեմբերի 11-ից Վրաստանում սկսվել է քրոնիկ հիվանդություններ ունեցող 12-15 տարեկան երեխաների պատվաստումը: Դրանից առաջ պատվաստում էին ստանում 16 տարեկանից: Դեռահասների պատվաստումը կատարվում է միայն Pfizer պատվաստանյութով, հաղորդել է Spuitnik-ը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44