ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին։
«Այս դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին։ Ես զարմանում եմ, որ այդ մասին Հայաստան դաշինքն է խոսում ընդհանրապես։ Կներեք, դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998 թվականին։ Եվ դա միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Կներեք, որ ասում եք՝ Արցախի տարածքի 72 տոկոսը օկուպացված է, բա էդ 72 տոկոսը, որ ձեր իշխանության օրոք բանակցության սակարկության առարկա էր, և դուք դրա մասին գիտեիք, ինչու՞ ձայն չէիք հանում։ 30 տարի բանակցել են՝ ոնց վերադարձնեն դա, հիմա եկել ասում են՝ 72 տոկոսն օկուպացված է։
Ձեր խմբակցությունը 2010 թվականի Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ էր քվեարկում, որտեղ գրված է, որ Փելա սարի էն վերևով անցնում է ՀՀ և Ադրբեջանի սահմանը, ինչու՞ էիք կողմ քվերակում։ Մեզ էլ մեղադրում եք, ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը չեք կանգնեցրել, բա դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր։ Փաստերը առաջիկայում կբացահայտվեն, կտեսնեք՝ ավելի շուտ կանգնեցրել ենք, թե չէ։ Կամ որ ամսի 19-ին եկել էր ձեր խմբակցության անդամը, ով հիմա ԱԺ փոխնախագահ է, որ ասում էի՝ այս գնով գնում եմ պատերազմը կանգնեցնելու, ինչու՞ էին ասում՝ բա այդպես ո՞նց կլինի։ Եթե դուք հիմա ասում եք, որ Արցախի Հանրապետության 72 տոկոսը օկուպացված է, ուրեմն դուք 1998 թվականից մինչև 2016 թվականը, ձեր կուսակցությունը կոնկրետ բանակցելիս է եղել հայրենիքի 70 տոկոսը հանձնելու մասին։ Դուք կոալիցիա չեք եղե՞լ։ Եկել եք, սուբյեկտության մասին եք խոսում, բա 98 թվին, որ գալիս էիք իշխանության, Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելու ժամանակ, էն ժամանակ Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր։ Բանտից թարմ դուրս էիք եկել, իշխանության էիք հասնում, Ղարաբաղի մասին մոռացե՞լ էիք։ Հերիք եղավ, բոլ եղավ»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդդիմությանը հրավիրում է քննարկման։ «Եկեք խոսենք, իսկ ո՞վ է երբևէ խոսելուց հրաժարվել»,- ասաց նա։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03