Վիետնամի իշխանությունները հոկտեմբերի 27-ին դեռահասներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավ են սկսել, որպեսզի վերստին բացեն դպրոցները, որոնց աշխատանքն ավելի քան վեց ամիս առաջ դադարեցվել էր կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
AP-ն նշում է, որ Վիետնամի առողջապահության նախարարությունն անցած շաբաթ թույլատրել է պատվաստել 12-17 տարեկան երեխաներին՝ մոտավորպես 14 միլիոն վիետնամցիների: Այս խմբի քաղաքացիների համար թույլատրվել է միայն Pfizer/BioNTech պատվաստանյութը: Առաջին պատվաստանյութն ստացել է Հոշիմին քաղաքի մոտավորապես 1,5 հազար դեռահաս: Բնակչության տարիքային այդ կատեգորիայի լիամասշտաբ պատվաստումը կմեկնարկի նոյեմբերին: AP-ն հիշեցնում է, որ Վիետնամի իշխանությունները դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները փակել են մայիսին, երբ երկիրը բախվում էր կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ:
Դպրոցներում աշխատանքը վերսկսելու ամսաթիվը չեն հայտարարել, բայց AP-ի տվյալներով, կառավարությունը հույս ունի դա իրականացնել 2022 թվականի սկզբին: Շուրջ 98 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում COVID-19-ի դեմ ներակում է ստացել բնակչության մոտավորապես 55 տոկոսը, բայց միայն նրանց կեսն է ստացել երկու չափաբաժինները: Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը համավարակի սկզբից ի վեր Վիետնամում COVID-19-ով վարակվել է 892 հազարից ավելի մարդ, ավելի քան 21,7 հազար ախտահարվածներ մահացել են:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44