ԱԺ այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիր, նա էլ պատասխանել է՝ «սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել»։
Այնուհետև Գ. Մանուկյանը հիշեցրեց 2020 թ. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի արած մեկ այլ հայտարարություն՝ «մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի սկսվի»։ Լրագրողը հարցնում է՝ ո՞ւմ կողմից, Փաշինյանն ասում ՝ «մեր, նաև ռազմաքաղաքական մարմինների ինստիտուտներից կողմից»։
Այս հիշեցումներից հետո ընդդիմադիր պատգամավորը հարով դիմեց ԱԺ ամբիոնի մոտ գտնվող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին՝ դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել։
Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ավելին ասեմ, ես աշխատել եմ նաև ուղիղ ենթակայության տակ որպես ոստիկանության պետ։ Դժվար չէ, ավելին, կարող է մի քիչ այլ կերպ ընկալվի, ինձ համար համարում եմ պատմական հնարավորություն մասնակցելու ՀՀ կերտմանը, նախորդ աշխատանքից ասեմ՝ ոստիկանությունն ունեցել է լիրաժեք ազատություն, առանց ստուգելու, ճշտելու քաղաքական մեծամասնությունը համաձայն է եղել, թե ոչ, դուր կգա, թե ոչ, անկաշկանդ գործել է օրենքի առաջ բոլորի հավասարության կարևորագույն խնդիրը լուծելու տրամաբանության մեջ։
Դժվար չէ, նույնսիկ շատ հեշտ է, քանի որ խնդիրը, որը բարձրացնում ես, չի դառնում քեզ համար ինչ-որ խնդիրների կամ այլ պրոբլեմների առարկա։
Որևէ դժվարություն չեմ ունեցել, այդ թվում ոստիկանապետ աշխատելու ժամանակ»։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02