«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ մենք սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու: «Մենք դա ճանապարհ ենք ասում, իրենք՝ միջացք, բայց մենք իրենց միջանցք չենք տալու: Երթուղիներ ենք տալիս՝ երկաթուղի կամ ավտոճանապարհ: Հիմա ինչպե՞ս ենք մենք Արցախ մտնում, դուրս գալիս. նույնն էլ իրենք պետք է կարողանան ու Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհ ունենան»,- նշում է նա: Վստահեցնո՞ւմ եք, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. այս հարցին Մելքոնյանը հստակ պատասխան չի տալիս: Երբ ճանապարհը կլինի, ասում է, նոր կքննարկվի՝ ով է լինելու վերահսկողը: Ըստ նրա՝ այդ ճանապարհին մաքսակետ պետք է լինի, այնպես, ինչպես, օրինակ, ՀՀ-Վրաստան սահմանին է: «Բայց ինչպե՞ս ենք, օրինակ, Արցախ գնում առանց մաքսակետերի, սոսկ անցակետերով, հնարավոր է եւ այդպես լինի, որ իրենք էլ ազատ մտնեն, դուրս գան: Վերջ-առաջ այդպես պետք է լինի, մենք պետք է գնանք նրան, որ ճանապարհները բացվեն: Մարտակերտ-Վարդենիս, Ղազախից դեպի Վրաստան ճանապարհներն էլ պետք է բացվեն»,- հավելում է իշխանական պատգամավորը: Ստացվում է՝ իշխանությունը ոչ միայն ընդունում է, որ Ադրբեջանը դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու, այլեւ վստահ չէ, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու: Ավելին՝ վերոնշյալ ուղիով ադրբեջանցիները կարող են հեշտ ու հանգիստ ելումուտ անել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47