Գիտնականները, հավանաբար, վերջապես բացահայտել են լավ պահպանված մումիաների խմբի ծագման գաղտնիքը, որոնք հայտնաբերվել են Չինաստանի Թարիմ ջրավազանում 1990-ականներին:
Ինչպես հաղորդում է Nature-ը, հետազոտողները հայտարարել են, որ մումիաների խումբը, որոնց շատերը համարում էին Չինաստանից ժամանած միգրանտներ, սովորել էին գյուղատնտեսությունը վարելու մեթոդներ հարեւան խմբերի մոտ:
Հետազոտողներն կիրառել են գենոմային վերլուծություն, որպեսզի ուսումնասիրեն մումիֆիկացված ֆերմերների ծագումը նախքան քարի դարի որսորդ հավաքողները, որոնք բնակվում էին Ասիայում շուրջ 9000 տարի առաջ:
«Մումիաները երկար ժամանակի ընթացքում հիացնում էին գիտնականներին ու հանրությանը դրանք բացահայտելուց հետո: Բացի արտասովոր լավ պահպանված վիճակից, դրանք հայտնաբերվել են շատ արտասովոր համատեքստում եւ ցուցադրում են բազմապիսի ու ծավալուն մշակութային տարրեր»,-ասել է հետազոտության համահեղինակ Քրիստինա Ուորիները, հաղորդում է CNN-ը: «Մենք գտել ենք ուշագրավ ապացույցներ, որ նրանք իրականում իրենցից ներկայացնում են գենետիկորեն մեկուսացված տեղաբնակներ»,-հավելել է նա:
«Մումիաներն առաջին անգամ հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբում Չինաստանի Սինցզյան շրջանի անապատային տեղանքում, որը հայտնի է որպես «Երկիր մոլորակում ամենաթշնամական վայրերից մեկը»,-ասել է Ավստրալիայում Սիդնեյի համալսարանից հնագետ Էլիսոն Բեթսը:
Հետազոտողների խոսքով՝ մարմինները թողված էին նավերի տեսք ունեցող դագաղներում ու փաթաթված խոշոր եղջերավոր կենդանիների կաշվի մեջ:
Համարվում է, որ նրանք թաղված էին այդ շրջանում 2000 կամ ավելի տարի առաջ:
Գիտնականները սեքվենավորել են 13 մարդու գենոմները, որոնք ապրել են 4100 եւ 3700 թվականների շրջանում, եւ որոնց մարմինները հայտնաբերվել են Սինցզյանի հարավում՝ Թարիմի ջրավազանի դամբարանատների ներքին շերտերում:
Այնուհետեւ նրանք համեմատել են ավելի քան 100 հնագույն եւ 200 ժամանակակից մարդկանց խմբերի գենետիկ պրոֆիլները եւ նրանց գենետիկ կառուցվածքի մասը Կենտրոնական Ասիայից բրոնզի դարի միգրանտների հետ, որոնք ապրել են շուրջ 5000 տարի առաջ, ասել են հետազոտողները:
Սակայն 13 մումիա չի համապատասխանել այդ պրոֆիլին, եւ պարզվել է, որ նրանք կապված են որսորդ-հավաքողների հետ, որոնք բնակվել են Սիբիրի հարավում եւ ժամանակակից Ղազախստանի տարածքում շուրջ 9000 տարիկ առաջ:
«Դա անհավանական խաչմերուկների տարածաշրջան էր: Միախառնված էր Հյուսիսը, Հարավը, Արեւելքն ու Արեւմուտքը դեռեւս 5000 տարի առաջ»,-ասել է հետազոտության մասնակից, Վաշինգտոնի համալսարանից մարդաբանության պրոֆեսոր Մայքլ Ֆրաչեթին:
«Դա ավելի պարադոքսալ լույսի ներքո է ներկայացնում այն, որ մենք ունենք հանրություն, որը զգալի չափով ինտեգրված է մշակութային տեսանկյունից, սակայն որը սատարում է որոշակի շատ նշանակալի եւ եզակի բաղադրիչներ իր սեփական տեղական գաղափարախոսությամբ, տեղի մշակույթով, հուղարկավորման ավանդույթներով, ինչպես նաեւ, թվում էր, թե չխառնված գետետիկ պրոֆիլով»:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58