ARM | RUS |

«Հենակետ». Անկարան և Բաքուն այդ ճանապարհն անվանել են «Զանգեզուրի միջանցք»

01.11.21 | 23:02

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ 2021 թ-ի մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են կատարել։ Ադրբեջանական բանակում նաև մրցումներ են անցկացվել «Լավագույն հրետանային դիվիզիոն» կոչման համար։ Պաշտպանության նախարարությունըտեղեկացրել է, որ ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները զորախաղեր են անցկացրել՝ չհստակեցնելով դրանց անցկացման վայրը։ Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանում մեկնարկել են պահեստազորի զինծառայողների հավաքները։ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ-ի պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 25-ից ռազմական ուսումնամարզական հավաքներ են սկսվել, որոնք շարունակվելու են մինչև նոյեմբերի 6-ը։Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ադրբեջանական բանակի 383 հատուկ ջոկատայիններ հաջողությամբ մասնակցել են Թուրքիայում անցկացվող թրենինգների։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ Իսպարտա քաղաքիԼեռնային կոմանդոսի դպրոցումդասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են Բաքու, իսկդասընթացներին մասնակցելու համար Թուրքիա է մեկնել ադրբեջանական բանակի զինծառայողների հերթական խումբը։ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Զաքիր Հասանովը Կովսականի (Զանգելանի) շրջանում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2022 թ-ի բյուջեով երկրի պաշտպանության և անվտանգության համար հատկացնելու է 4 մլրդ 489 մլն մանաթ (շուրջ 2․6 մլրդ դոլար)։ Նշենք, որ 2021 թվականին Ադրբեջանը պաշտպանության ու անվտանգության ոլորտին հատկացրել էր 4 մլրդ 585 մլն մանաթ (շուրջ 2․7 մլրդ դոլար)։ Հատկանշական է, որ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում քննարկվել է նոր ռազմական ինքնաթիռներ գնելու թեման։ Նշվել է, թե Ադրբեջանը կարող է կամ Պակիստանից գնել JF-17 Thunder,կամ Ռուսաստանից՝ ՄիԳ և Սու ինքնաթիռներ, կամ էլ չինական արտադրության ինքնաթիռներ։ Քննարկվել է նաև այն թեման, որ Ադրբեջանը շուտով Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։ Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վերջերս ստացել են իսրայելականI-Derby ER հրթիռներ՝ МиГ-29կործանիչների վրա տեղադրելու համար։ Նշվել է, որ այս հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության Derdy ընտանիքի հրթիռների խորը արդիականացված տարբերակն են: Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան հոկտեմբերի 25-ին այցելել են Սանասարի (Ղուբաթլիի) շրջան և մասնակցել Խանլըգ-Սանասար (Ղուբաթլի) ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքի արարողությանը, որը սկիզբ է առնում Խուդաֆերին-Սանասար (Ղուբաթլի)Լաչին ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրից և ձգվում դեպի Սանասարի կենտրոն, ինչպես նաև 110/35/10 կիլովոլտանոց «Ղուբաթլի» ենթակայանի, պետական սահմանապահ ծառայության նոր զորամասի բացմանը: Այնուհետև Ալիևը և Ալիևան հանդիպել են Սանասարի (Ղուբաթլի) շրջանի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թեԶանգիլանի օդանավակայանը շահագործման կհանձնվի հաջորդ տարի։Ալիևը կարգադրություն է ստորագրել Սանասար (Ղուբաթլի) քաղաքի գլխավոր հատակագծի մշակման միջոցառումների մասին, որի նպատակով պետբյուջեից հատկացվել է 500 հազար մանաթ։ Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունըհոկտեմբերի 26-ին ժամանել է Ադրբեջան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի (Ֆիզուլիի) նորակառույց միջազգային օդանավակայանում:Թուրք հյուրերին դիմավորել է Իլհամ Ալիևը: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությանը, կտրել կարմիր ժապավենը և ստացել հուշանվերներ՝ օդականավայանի խորհրդանշական բանալիները:Ալիևն ասել է, թե Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղին կունենա ցանկացած տեսակի, այդ թվում` գերծանր օդանավեր ընդունելու հնարավորություն: Էրդողանի այս այցի օրակարգում կարևոր տեղ է զբաղեցրել նաև Կովսականը (Զանգելանը): Երկու նախագահներն այնտեղ մասնակցել են «Խելացի ագրոպարկի» հիմնարկեքին: Ագրոպարկը, որն անվանել են «Dost», կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ: Ապա նախագահները ծանոթացել են Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի կառուցման ընթացքին, ինչից հետո էլ մասնակցել են Հորադիզ-Ջաբրայիլ-Կովսական (Զանգելան)-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին: Անկարան և Բաքուն այդ ճանապարհն անվանել են «Զանգեզուրի միջանցք»: Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուն պես, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, թե Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ղարաբաղում ավերումների հետևանքների վերացմանը։ Նա հայտարարել է, թե Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ։ Թուրքիայի նախագահին առընթեր Ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեդ Բուրաք Դաղլըօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է ներդրումներ կատարել Ադրբեջանի նախագծերում, մասնավորապես՝ Ղարաբաղի վերականգնման գործում։ Բաքվի ֆոնդային բորսայի վարչության խորհրդի նախագահի պաշտոնակատար Էլդար Աբդուլլաևը հայտարարել է, որ բորսան պատրաստ է թողարկել «կանաչ պարտատոմսեր» (Green bond) Ղարաբաղի տարածքներում վերականգնողական աշխատանքների համար։ Ադրբեջանի 2022 թ․ պետական բյուջեում նախատեսվում է 2,2 մլրդ մանաթ (շուրջ 1․3 մլրդ դոլար) հատկացնել Ղարաբաղի վերականգնման համար։ Նշենք, որ 2021 թվականի բյուջեով ևս 2․2 մլրդ մանաթ էր նախատեսվել Արցախից գրավված տարածքների վերականգնման համար։ Սակայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ընդհանուր հատկացված միջոցների ընդամենը 16․9 տոկոսն է ծախսվել։ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեն Սանասարի (Ղուբաթլի) շրջանի տարածքում ստեղծել է Հարավային տարածքային գլխավոր մաքսային վարչության «Ղուբաթլի» մաքսակետը։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից հայտնել են, թե Սանասարում (Ղուբաթլիում) ապահովվել է ռադիոհեռուստատեսային հեռարձակումը և աշխատանքներ են տարվում Ղարաբաղի մյուս տարածքներում հեռարձակումը վերականգնելու ուղղությամբ։ Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովըգրել է, որ Շուշի քաղաքի ջեռուցման համակարգն ամբողջությամբ պատրաստ է ձմռանը։Թուրքական Ziraat Bank-ի գլխավոր տնօրեն Ալփասլան Չաքարը հայտարարել է, որ Ziraat Bank Azerbaycan-ը ծրագրում է նոր մասնաճյուղեր բացել Ղարաբաղում և Նախիջևանում։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին.

Թեհրանի ու Բաքվի միջև լարվածությունը շաբաթվա ընթացքում համեմատաբար թուլացել է,սակայն Ադրբեջանում հակաիրանական գործընթացները շարունակվել են։ Այս անգամ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանը Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը, որը հանրային տիրույթում է ընթացել, ավարտված է։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ ըստ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի եռակողմ հրադադարի համաձայնագրի՝ Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհը պետք է ունենար իր նախկին կարգավիճակը մինչև նոր ճանապարհի ավարտը: «Ցավոք, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն իրանական բեռնատարներից վճար էր գանձում»,- նշել է նա: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին լրագրողներին ասել է, թե Իրանի երկաթուղային Արդաբիլ-Փարսաբադ գիծը կմիանա Ադրբեջանի երկաթուղային հաղորդակցությանը։ Նշենք, որ Իրանի Փարսաբադ քաղաքը գտնվում է Արաքս գետի ափին՝ Հորադիզին սահմանակից տարածքում։ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը։ Թուրքիայի նախագահն ասել է, որ Ալիևը հայտարարել է, թե իրենք Իսրայելի հետ հարաբերությունների հարցում որևէ փոփոխության չեն գնալու։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «եթե Իրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա»։ Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել է, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող միջամտել իրենց՝ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին՝ ըստ երևույթին, նկատի ունենալով Իրանին։ Տարածաշրջանային նախագծերի մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, մեկնաբանելով «զանգեզուրյան միջանցքի բացման» հարցը, հայտարարել է, թե ԱՄՆ-ն աջակցում է այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։ Գազի գների ռեկորդային աճի ֆոնին միջազգային մամուլում քննարկվել է այն հարցը, որ եվրոպացի սպառողները ռուսական գազը կարող են փոխարինել ադրբեջանականով, և Ադրբեջանը կարող է դիտվել որպես այլընտրանք Ռուսաստանին։ Բուլղարիայի էներգետիկայի և ջրի կարգավորման հանձնաժողովի նախագահ Իվան Իվանովըհայտարարել է, թե Բուլղարիա մատակարարվող ադրբեջանական բնական գազի գինը 4 անգամ ցածր է ռուսականից։ Իվանովը նաև ասել է, որ Բուլղարիան Ադրբեջանից ներկրում է ընդամենը 350 միլիոն խորանարդ մետր գազ՝ համաձայնեցված 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազից։ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ռումինիայում բացել է 66-րդ բենզալցակայանը։Ամերիկյան Trans Caspian Resources ընկերությունը առաջարկել է Թուրքմենստանին Անդրկասպյան գազատարի փոխարեն իրականացնել 800 մլն դոլար արժողությամբ Անդրկասպյան փոխկապակցման նախագիծը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ գերիներին։ Ադրբեջանում Բելգիայի դեսպան Միշել Պիտերմանսը հայտարարել է, թե Ղարաբաղի վերականգնման խոչընդոտներից մեկնականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունն է: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարնհայտարարել է, որ շփումները շարունակվում են Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզների տրամադրման նպատակով։ Այլ թեմաներ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ։ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը հայտարարել է, թե Վատիկանում Ադրբեջանի դեսպանատուն կբացվի: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որով կոչ է արել ժողովրդավարական երկրներին դադարեցնել անտեսել այն սպառնալիքը, որ ներկայացնում է Ադրբեջանում Իլհամ Ալիևի բռնապետական վարչակարգըտարածաշրջանում ազատության և ժողովրդավարության համար»։


Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝ դեսպանի

Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝...

18:26

Գարեգին Երկրորդ. Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը

Գարեգին Երկրորդ. Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի...

18:04

Լուկաշենկոն որոշել է այցելել Ռուսաստան և հանդիպել Պուտինի հետ

Լուկաշենկոն որոշել է այցելել Ռուսաստան և հանդիպել Պուտինի...

17:52

COP17-ը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կարող է դառնալ բնապահպանական օրակարգի առաջմղման բացառիկ հնարավորություն

COP17-ը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կարող է դառնալ բնապահպանական օրակարգի...

17:45

Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավորը հրապարակեց վերդիկտը

Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավորը հրապարակեց...

17:43

Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան. տեղեկություն՝ Իռլանդիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան. տեղեկություն՝ Իռլանդիա-Հայաստան...

17:36

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

17:26

Չարենցավանի համայնքային ոստիկանները «Մակարով» ատրճանակ ու զինամթերք են հայտնաբերել

Չարենցավանի համայնքային ոստիկանները «Մակարով» ատրճանակ ու զինամթերք են...

17:12

ՈՒՂԻՂ. Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով վերդիկտը

ՈՒՂԻՂ. Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով...

17:03

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության մթնոլորտ. ՀՀԿ ԳՄ

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության...

16:39

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական...

16:15

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու...

15:54

Ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

Ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

15:44

Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան Ղուկասյան

Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան...

15:36

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով. թյուրքագետ

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով....

15:15

Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել

Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է...

14:45

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության...

14:21

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել Վալոդյա Գրիգորյանը. Armlur

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել...

14:03

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ չկա

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ...

11:45

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ. Չալաբյան

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ....

11:32

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27