Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում:
Մեկտեղ նշվում է, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Բաբկենի Սամվելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:
Վահե Արշալույսի Միրզոյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Աշոցքում:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1997-1998թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2000-2001թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ստաժոր քննիչ
2001-2005թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ քննիչ
2005-2007թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ քննիչ-քրեագետ
2007-2013թթ. – Շիրակի մարզի դատախազի օգնական
2013-2016թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ դատախազ
2016-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021 թ. հոկտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վահան Բաբկենի Սամվելյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 29-ին, Մարալիկում:
2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն
2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
08.02.2014-08.10.2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի պետ
2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2021 թ. հոկտեմբերի 26-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55