ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով այն, որ լրանում է լիակատար զինադադարին ուղղված նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մեկ տարին: Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար՝ պահվող անձանց վերադարձի, ականապատ տարածքների քարտեզների տրամադրման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապ խնդիրների լուծմանը: ԳՈՎԱԶԴ00:02Իմանալ ավելին Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդիական ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները: Երկու երկրների ԱԳ ղեկավարները փաստել են դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը: Նրանք քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցեր:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55