 
            Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում ենք գտնել նոր կապեր, նոր հարթակներ երկու երկրների արվեստագետների փորձի փոխանակման, միմյանց հետ ցուցադրվելու, բարեկամանալու: Այսօրվա մեր ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականության միջոցով: Այնուհետև 7 մասնակից նկարիչներ հնարավորություն կստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու և ստացած տպավորություններով և նյութերով Հայաստանում ստեղծագործելու արդեն նոր ցուցահանդեսի համար»,- նշել է Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի հետ, ով պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրերը դարձնել շարունակական: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել կողմերին նման ցուցադրություն կազմակերպելու համար և ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ և բարեկամական: Դեսպանը կարևորել է երկու երկրների կողմից փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և այդպիսի ցուցադրությունների կազմակերպումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նույնպես շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ ցուցադրությունը բավականին ինքնատիպ է, քանի որ հայ նկարիչները պատկերել են այն Իրանի պատկերը, որը ձևավորվել է գրականության, երաժշտության և մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, և առաջիկայում մեր արվեստագետներին հնարավորություն կտրվի հենց Իրանում ճանաչել Իրանը: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ակտիվանում են. տարեսկզբին Գեղագիտության ազգային կենտրոնը Մեղրիում իրականացրեց համատեղ ծրագիր, վերջերս տեղի ունեցավ իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ լեփ-լեցուն դահլիճով, և այսօր մենք բացում ենք այս հրաշալի ցուցադրությունը»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել հասարակական կառույցների միջև երկուստեք համագործակցությունը: Ողջունելով արվեստասերներին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան շնորհակալություն է հայտնել համատեղ ցուցադրության կազմակերպման համար և հավելել, որ նկարիչները պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են Իրանի հարուստ մշակույթը: Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հուշագրի ստորագրում Հայաստանի նկարիչների միության և Իրանի Իսլամական Հանրապետության նկարիչ արվեստագետների միության միջև:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34