Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում. Նրանք բողոքում են ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից: Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ: «Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, էթող գան էստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11 700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111 300 դրամ: Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ոչ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Աշխատանքը շատացել է, կովիդը շատացել է, մենք չգիտենք ոնց անենք: Եթե մարդ կա, թող գա մեր հարցի լուծումները տա: Էս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը: Նա հավելեց, որ շատ ծանր կանչերին գնում են, բայց թեթեւ կանչերին այս պահին չեն գնում, ուզում են իրենց հարցի լուծումը ստանան: Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ նախկինում հասցնում էր երկրորդ տեղ աշխատել, բայց հիմա կանչերի թիվը հասել է օրական 2 հազարի եւ այլեւս հնարավորություն չունի այլ տեղ աշխատել, իսկ եղած աշխատավարձով ապրել չի կարող. «Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ»: Նրանք հավելեցին, որ դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27