Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 26-րդ համաժողովը, հայտնի որպես COP26, մեկնարկել է կիրակի օրը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Նախորդ տարի այն մեկ տարով հետաձգվել էր` COVID-19 համաճարակի պատճառով: Օրակարգի ամենակարևոր հարցերը ներառում են Փարիզի համաձայնագրի և կլիմայի փոփոխության շուրջ մարտահրավերները հաղթահարելու նպատակով զարգացող երկրներին հարուստ երկրների կողմից տրված ֆինանսական օգնության խոստումների հետ կապված հարցեր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Համաժողովը ընթանում է այն ժամանակ, երբ աշխարհն առերեսվել է կլիմայի փոփոխության արդյունքում եղանակային մի շարք աղետներին, ներառյալ սաստիկ ջրհեղեղներն ու անտառային հրդեհները: COP26 նախագահ Ալոկ Շարման այս առիթով նշում է, որ արագ փոփոխվող կլիման տագնապ է հնչեցնում աշխարհին՝ կոչ անելով արագացնել նոր իրադրությանը հարմարվելու հնարավորությունը և վերացնել կորուստներն ու վնասները: Նա կարևրում է COP26 համաժողովի անցկացումը ջերմաստիճանի հաստատված մակարդակին հասնելու համար: Նա հավատացած է, որ այս աննախադեպ բանակցային օրակարգի և միջազգային համակարգի շնորհիվ հնարավոր է հասնել դրական արդյունքի: Կլիմայի գագաթնաժողովը հաջորդում է G-20-ի առաջնորդների հանդիպմանը Հռոմում: Կլիմայական հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քերին երկուշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է, որ համաժողովի նպատակներից է «համաշխարհային հավակնությունների զգալի աճը», և որ երկրները պարտավորվեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները «գործողության տասնամյակ» նախաձեռնության շրջանակում՝ գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական մակարդակից Ցելսիումի սանդղակով 1,5 աստիճան ավելի բարձր սահմանափակելու համար:
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
16:09 07.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
17:52 07.08.25
10:19 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03