ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են բյուջետային քննարկումները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հարկային օրենսդրության փոփոխության վերաբերյալ ի՞նչ է նախատեսվում ու արդյոք նախատեսվում է իջեցնել շրջանառության հարկի շեմը։ Տիգրան Խաչատրյանն ասաց, թե այսօր դեռ այն օրը չէ, որ կառավարությունը խոսի որևէ հարկային քաղաքականության միջոցառման բովանդակության շուրջ։
«Որովհետև դրանք 2022 թվականի պետական բյուջեում եկամուտների ավելացում նախատեսող կամ նվազեցնող փոփոխություններ չեն լինելու։ Մեք նախատեսում ենք շատ մանրամասն խոսել հարկային քաղաքականության այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել հետագա ժամանակահատվածների եկամուտների վրա, համապատասխանաբար, կարող են իրենցից ներկայացնել շատ էական կարգավորումներ», - ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ մշակելու են միջոցառումներ, որոնք կներկայացվեն նախ կառավարության քննարկմանը, ապա՝ Ազգային ժողովի։ Պատգամավորը կոնկրետացրեց հարցը՝ դուք չե՞ք բացառում, որ 2022 թվականին կարող է ուժի մեջ մտնել օրենսդրություն, որով շրջհարկի շեմը կիջնի։
«Մենք նախատեսում ենք, որ շրջհարկին վերաբերող բոլոր էական հարցերը բովանդակության քննարկման առարկա են դառնալու 2022 թվականի ընթացքում», - նշեց Ֆինանսների նախարարը։ Նա ասաց, թե երբ խոսք է գնում շրջանառության հարկի մասին, պետք է հիշել, որ դա հարկման այն եղանակն է, որը նպատակ չի ունցել սահմանել գործունեության առանձին տեսակների համար հարկման արտոնյալ պայմաններ։ «Հիմա, եթե մենք բացահայտենք ու հիմնավորենք, որ տնտեսության տարբեր հատվածներում առաջացել են այնպիսի իրավիճակներ, որ շրջանառության հարկը ստեղծել է խիստ էական արտոնյալ պայմաններ, ապա առաջարկելու ենք դրույքաչափերը փոփոխելով՝ համադրելի դարձնել հարկման այն բեռը, որը գործում է ԱԱՀ-շահութահարկ և շրջհարկ ռեժիմների պայմաններում», - նշեց նախարարը։ Նա ասաց, թե եթե տեսնեն, որ կա շրջանառության հարկի շեմը վերանայելու անհրաժեշտություն, ապա անդրադառնալու են նաև այդ հարցին։ «Դա մեր առաջիկա անելիքների մեջ է», - հավելեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02