Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է գլխավոր դատախազին և նրա տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար հատկացնել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ միանշանակ է, որ դատավորների, դատախազների և քննիչների աշխատավարձերը պետք է բարձրանան։
«Բայց դա չպետք է իրականացվի մեկուսի, տարանջատված, առավել ևս, երբ խոսքը գլխավոր դատախազի և նրա տեղակալների մասին է, այլապես սա կհանգեցնի ոչ թե սոցիալական արդարության, այլ՝ սոցիալական անարդարության»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդևանյանը։
«Գլխավոր դատախազն ու նրա տեղակալներն իրականացնում են առավելապես համակարգմանն ուղղված աշխատանք, այն դեպքում, երբ հասարակ դատախազներն իրականացնում են բուն դատավարական հսկողություն, դատական նիստերին ներկայություն և այլն։ Ես պատկերացնում եմ, որ հավելավճարների տրամաբանությունը պետք է հակառակ լինի։ Առաջին հերթին, հենց դատախազությունը պետք է այդպիսի շահագրգռվածություն ունենա, որ մինչև դատախազների աշխատավարձը չբարձրանա, չպետք է խոսել գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման մասին»,- ասաց պատգամավորը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ հավելավճարներ սահմանելը պետք է իրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ։
«Նորից եմ կրկնում՝ իրավապահ մարմինների բոլոր առանցքային դերակատարների մասով, այո՛, պարտադիր է, որ վարձատրության բարձրացում տեղի ունենա։ Հաշվի առնելով նրանց աշխատանքի ծավալը՝ այստեղ երկրորդ կարծիք չկա։ Մյուս կողմից, այսօրվա դրությամբ այնպես չէ, որ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների աշխատավարձը ցածր է։ ՀՀ վարձատրության տրամաբանության մեջ նույնիսկ շատ բարձր է»,- ասաց պատգամավորը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02