Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-14-ը պարապմունքները դադարեցվել են, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Երեկ ԱՀ նախագահի մոտ կայացած ընդգրկուն քննարկման ժամանակ առողջապահության նախարարը ներկայացրել է թվեր, որոնք վտանգավոր են, և առաջարկել, որ փակենք բոլոր ուսումնական հաստատությունները, որպեսզի զերծ մնանք կորոնավիրուսային վարակի նոր բռնկումներից: Նախընտրել ենք 2 շաբաթով դադարեցնել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների պարապմունքները: Ունենք համայնքներ, որտեղ վարակման դեպքերը շատ են, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում էլ (մանկապարտեզներ) շնչառական ուղիների հիվանդությամբ վարակվածների թիվն է աճել։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք դադարեցնել դասապրոցեսը», - ասել է Լ. Ղարախանյանը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021թ. նոյեմբերի 1-14-ը ներառյալ կկասեցվի Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների ուսումնական գործընթացները։
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44