Սինգապուրում ամեն տարի 2000 մարդ, հիմնականում տարեցներ, կարող են մահանալ COVID-19-ից, հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, քանի որ երկիրը պայքարում է վարակների իր ամենամեծ բռնկման դեմ, հայտնում է Reuters-ը:
Սինգապուրում COVID-19-ից մահացության մակարդակը 0,2% է, ինչը հավասար է մինչեւ համաճարակի բռնկումը թոքաբորբից մահացության մակարդակին, խորհրդարանում ասել է պետական ավագ նախարար Ջանիլ Պուտուչարին: Նրա խոսքով՝ այն նաեւ ավելի ցածր է, քան այլ երկրներում, որտեղ հիվանդության դեպքերի թիվն ավելացել է մինչեւ պատվաստումը։ «Բայց դա նշանակում է, որ COVID-19-ից մահացությունների բացարձակ թիվը ժամանակի ընթացքում կաճի՝ չնայած լավագույն բժշկական օգնությանը»,- ասել է նա: «COVID-19-ից տարեկան կարող է մոտ 2000 մարդ մահանալ»։
Նախարարը չի հստակեցրել, թե այս գնահատականը քանի տարի կարող է կիրառվել։ Նրա խոսքով՝ Սինգապուրում ամեն տարի մինչեւ համավարակը գրիպի եւ այլ շնչառական հիվանդությունների պատճառով 4000 մարդ էր մահանում։
Սինգապուրի 5,45 միլիոն բնակչության ավելի քան 80%-ը լիովին պատվաստված է, եւ գրեթե բոլոր դեպքերն անախտանիշ կամ թեթեւ են ընթանում: Վերջին վեց ամսում մահացածների մոտ 95%-ը 60 տարեկանից բարձր է եղել, իսկ մահացածների 72%-ը լիովին պատվաստված չի եղել։
Պուտուչերին ասել է, որ երկիրը փորձում է առանց չափազանց շատ մահացության ապրել COVID-19-ով, ինչպես էնդեմիկ հիվանդությամբ: «Թեեւ մենք կունենանք COVID-19-ից մահվան դեպքեր, դրանք ավելի շատ չեն լինի, քան սովորական, COVID-19-ի հետ չկապված տարում»:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58