Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի բաժնեմասերի մի մասը Կառավարության աշխատակազմին նվիրելու գործում իրավական որևէ խնդիր չկա։
«Դիմել են դատարան, դատարանը կորոշի, թե արդյոք այնտեղ իրավական հիմք եղե՞լ է, թե՞ ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։ Հարցին՝ Տիգրան Ավինյանը կնշանակվի՞ Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ, երբ նման բան լինի, բոլորը կիմանան։ Ճշտող հարցին՝ այդ հարցը քննարկվո՞ւմ է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այո, քննարկվում է, նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս կներկայացնեն Հայաստանի շահերը տվյալ կազմակերպություններում»։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքն անձամբ է հրամայել, որպեսզի Սյունիքի մարզում 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հայկական զորքը հետ քաշվի, Արայիկ Հարությունյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի, կմեկնաբանի այնպես, ինչպես Փաշինյանն է մեկնաբանել։ «Իսկ հանցագործությունների մասին հայտարարողները կարող են դիմել համապատասխան ատյաններ և ստանալ իրենց պատասխանները։ Աղվան Վարդանյանը հայտարարություններ արեց, փորձեց ցույց տալ որոշակի շրջանակների հետ կապերը, թե ինչ-ինչ կոռուպցիոն մեխանիզմներով են միջոցառմանը գումարներ ներգրավվել։ Եթե էդ մեխանիզմների մասին նա չխոսի, կգնա համապատասխան տեղ ու պատասխան կտա»,- շեշտեց նա։ Հարցին՝ ի վերջո, ո՞վ է Անկախության տոնակատարության միջոցառման հովանավորը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ժողովուրդը մեծագույն հաճույք ստացավ այն ամենից, ինչ տեղի ունեցավ։ «Գումարի մասով ձեզ պատասխանել են, դրանք մասնավոր միջոցներ են եղել, և ՀՀ բյուջեից 0 դրամ է ծախսվել։ «Դոմինո» պրոդաքշնն է հիմնականում ներգրավել այդ միջոցները, մենք բյուջեից միջոցներ չենք ներգրավել»,- եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի՝ Ավինյանի վերաբերյալ արած հայտարարությունից հետո կառավարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք։ «Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված էր հայտարարության մեջ։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02