«Այն, որ Հայաստանի ոչ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն՝ հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանան ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է»,- 2022թ. պետական բյուջեի ԱԺ քննարկումների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և կարևորեց, որ բյուջեով հավելավճար նախատեսված չէ պետական քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար:
Պատգամավորը Ֆինանսների նախարարին հիշեցրեց, որ նախորդ ամիս գրությունով դիմել էր նախարարությանը և խնդրել ներկայացնել, թե պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնողներն ի՞նչ ծավալի պարգևավճարներ են ստացել նշված ժամանակահատվածում և իրեն պատասխանել են, որ այդ հարցի պատասխանը չունեն՝ պատգամավորին հորդորելով ուսումնասիրել պաշտոնյաների հայտարարագրերը: «Ես զարմացա նման պատասխանից և բոլոր դեպքերում փորձում էի դրա մեջ տրամաբանություն գտնել»,- ասաց Վարդևանյանը և նկատեց, որ քիչ առաջ Աղվան Վարդանյանին պատասխանելիս նախարարն ասաց, որ պարգևավճարները, հավելավճարներն ունենալու են իրենց նորմատիվ իրավական հիմքերը և հաշվառված է լինելու:
Վարդևանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նախարարությունը նաև կարող է դրա հետևից գնալ և հարցրեց, թե ֆինանսների նախարարությունը հետայսու կկարողանա՞ ասել, որ որոշակի ծավալի գումարը փոխանցվել է հավելավճարներին: Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ընդդիմադիր պատգամավորը նախարարությունից անվանական պարգևավճարներ է հայցել, այդ պատճառով էլ հայտարարագրերն են նախանշել՝ շեշտելով, որ անհատական նման տեղեկատվության տրամադրումը Ֆինանսների նախարարության լիազորություններց դուրս է : «Եթե, ըստ տնտեսագիտական դասակարգման հանրագումարային տեղեկություն հայցեիք որոշակի խումբ մարդկանց հանրագումարի աշխատավարրձ և հավալավճարների վերաբերյալ՝ վստահաբար կարող էիք նման տեղեկություն հայցել»,- պատասխանեց Տիգրան Խարատրյանը: Նախարարը պնդեց, որ չի կարող պետական բյուջեից ծախս արվել առանց համապատասխան իրավական հիմքի: Վարդևանյանը հայտնեց, որ հարցադրումը եղել է պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց հենց ընդհանուր X ժամանակահատվածում բացի բազային աշխատավարձից տրամադրված գումարների՝ հավելավճարների, պարգևատրումներին մասին և գրության մեջ գրված չի եղել, թե կոնկրետ անձինք ինչքա՞ն պարգևավճար են ստացել: Պատգամավորը ֆինանսների նախարարին իրազեկեց, որ այդ հարցը փոխանցվել է ՍԴ-ին և իրավական հիմքերը պետք է հասու դարձվեն վերջինիս: Տիգրան Խաչատրյանն ընդունեց, որ հարցի ձևակերպումը կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ և խոստացավ նորից դիտարկել հարցադրումը՝ խնդրելով նոր ձևակերպմամբ ներկայացնել այն:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55