«2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դաարաններին ներկայացվել են 1700-ին հասնող կալանավորման միջնորդությունները, դրանցից մերժվել է միայն 291-ը: Երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ այս տեղեկությունը ստացել են Դատական դեպարտամենտից: Ընդգծեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:
«Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան: Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատամամբ իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: Նա ասաց, որ երբ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, ժողովրդավարության բաստիոններում մարդիկ 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում: Ա. Վարդևանյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե գնում է մեղավոր անձանց մասին, այլ անմեղ անձանց, որոնց վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա: Նա անհասկանալի է համարում այն մոտեցումը, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, մեկ այլ դեպքում մարդիկ հետևողականորեն լինում են կալանավորված: «Անկախ անձը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, կալանավորումը չպետք է ֆետիշացվի: Հենց գրավ կիրառելն է նորմալ, ոչ կալանավորումը»,- ասաց Ա. Վարդևանյանը: Նա նաև համեմատություն անցկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու և դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, ով անձեռնմխելիությամբ է օժտված, Արմեն Չարչյանին գրավով չազատելու մեջ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել: Բացի այդ՝ այդ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում, որ կարևոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»,- ասաց պատգամավորը: Նրա գնահատմամբ, աբսուրդ է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ մինչ օրս կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55