Գեղարքունիքի մարզում Հայաստանի տարածքում ադրբեջանցիների առկայության պատճառով որոշ գյուղեր ընդհանրապես ջուր չունեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Դա, նրա խոսքով, ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունների հետեւանք է։
«Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքում մարդկանց կյանքի իրավունքի խախտում է»,- ընդգծեց նա։ Օմբուդսմենը մեջբերեց մի քանի փաստ, որոնք տեղ են գտել զեկույցում. «Ներքին Խնձորեսկի բնակիչների արոտավայրերն ամբողջությամբ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման պայմաններում մարդիկ չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նույն իրավիճակն է նաեւ Դավիթ Բեկ գյուղում: Եղել են նույնիսկ այգիների վնասման դեպքեր։ Ո՞վ է փոխհատուցելու մեր համաքաղաքացիներին նրանց կորուստների համար: Դավիթ Բեկ գյուղում մեկ այլ խնդիր կա՝ ադրբեջանցիների դիրքը հենց գերեզմանոցի վերեւում է, պատերազմի ժամանակ այնտեղից կրակոցներ են հնչել։ Ներքին Հանդի դպրոցը, օրինակ, գտնվում է ադրբեջանական զինուժի դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Կարո՞ղ է արդյոք որեւէ միջազգային կազմակերպություն հիմնավորել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ։ Ինչ վերաբերում է Շուռնուխին, ապա այնտեղ ընդհանրապես երեք պետությունների զորքեր կան, ընդ որում` այն տարածքում, որտեղ ամեն օր երեխաները խաղում են։ Դա բացարձակապես անընդունելի է։ Իսկ այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված սահմանազատումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի քաղաքացուն պատկանող ախոռը մնաց ադրբեջանական կողմում։ Սա մարդու իրավունքների բացահայտ խախտում է, ինչպես նաեւ` այն, որ ադրբեջանական դիրքերը գտնվում են Վերին Շորժայի գոմերից մեկի վերեւում։ Ադրբեջանցի զինծառայողները գտնվում են նաեւ Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ գյուղերի վերեւում»,- ընդգծեց Արման Թաթոյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ բանակցություններում պետք է ներառվի նաեւ Սյունիքի մարզի Ծավ գյուղի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը, ուր ադրբեջանցիները ներթափանցել էին 2020 թվականի հոկտեմբերին։ «Այստեղ ներթափանցման խորությունը 1.2 կմ է։ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն այնտեղից, թեեւ այդ հարցը դեռ չի քննարկվել»,- պարզաբանեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Նա արձանագրեց, որ Հայաստանի ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ են հայտնվել՝ նպատակ ունենալով ահաբեկել մարդկանց, ինչպես նաեւ հետագայում այնտեղ տեղակայել Ադրբեջանի անվտանգության կառույցների ներկայացուցիչներին, որոնց գերագույն գլխավոր հրամանատարն ամեն օր սպառնում է Հայաստանին, Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությանը։ «Այդ կարեւոր գործոնը պետք է հաշվի առնել: Սա ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է»,- եզրափակեց Արման Թաթոյանը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02