Չինաստանը շատ ավելի արագ է հզորացնում իր միջուկային ուժերը, քան ԱՄՆ պաշտոնյաները կանխատեսում էին ընդամենը մեկ տարի առաջ՝ ընդգծելով լայն եւ արագացող ռազմական հզորությունը, որը Պեկինին թույլ կտա մինչեւ դարի կեսը համապատասխանել կամ գերազանցել ԱՄՆ-ի համաշխարհային հզորությանը: Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում։ Փաստաթղթի համաձայն՝ վեց տարվա ընթացքում չինական միջուկային մարտագլխիկների թիվը կարող է հասնել 700-ի, իսկ մինչեւ 2030 թվականը կարող է գերազանցել 1000-ը: Զեկույցում չի նշվել, թե որքան զենք ունի Չինաստանն այսօրվա դրությամբ, բայց Պենտագոնը հայտարարել է, որ այդ թիվը 200-ի սահմաններում է եւ, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկվի մինչեւ այս տասնամյակի վերջը: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն ունի 3750 միջուկային զենք եւ չի պլանավորում դրանք ավելացնել: Պենտագոնի զեկույցում ասվում է, որ Չինաստանը մշակում է արտասահմանյան բազաների ցանց, որը «կարող է խանգարել» ԱՄՆ ռազմական գործողություններին եւ «կարող է աջակցել Չինաստանի ռազմական գործողություններին Միացյալ Նահանգների դեմ»:
Չինաստանի մարտական ռազմավարության եւ զինված ուժերի զարգացման Պենտագոնի լայնածավալ գնահատականը վերջինն է Կոնգրեսին ուղղված տարեկան զեկույցների շարքից եւ որոշ առումներով ավելի մանրամասն է, քան նախորդ տարբերակները: Օրինակ, այն կասկածի տակ է դրել կենսաբանական եւ քիմիական զենքի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի պահպանումը Չինաստանի կողմից` վկայակոչելով ռազմական բժշկական հաստատություններում կատարված հետազոտությունները, որոնցում քննարկվել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով օգտագործվող «ուժեղ թույների» խմբերի հայտնաբերումը, փորձարկումը եւ բնութագրումը:
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
10:02
20:05
19:56
19:05
17:04
16:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47