Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրության կայունացումը թույլ է տալիս չերկարացնել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը: «Մոսկվայում հիվանդության դինամիկան կայունացել է, դա վերաբերում է ե՛ւ հայտնաբերվածությանը, ե՛ւ ծանր ձեւի հոսպիտալացմանը: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նոյեմբերի 1-ից ոչ աշխատանքային օրերը չեն երկարացվի»,-Սոբյանինը լրագրողներին ասել է նոյեմբերի 3-ին Բույանովի քաղաքային կլինիկական հիվանդանոցի նոր էնդոսկոպիկ կենտրոնի ստուգման ընթացքում: Քաղաքապետը հավելել է, որ առօրյա կյանքին քաղաքը ձեռնամուխ կլինի նոյեմբերի 8-ից, բայց ավելի վաղ ընդունված սահմանափակումների կատարման պայմանով: Դրանց թվում են՝ տնային ռեժիմը տարեց մոսկվացիների համար, մայրաքաղաքային ընկերությունների հաստիքակազմի 30 տոկոսի անցումը հեռավար աշխատանքի: Նաեւ մուտքը թանգարաններ tւ թատրոններ նոյեմբերի 8-ից հնարավոր կլինի միայն QR-կոդերով:
Սոբյանինը մոսկվացիներին վերստին հորդորել է պատվաստվել: Մոսկվայում հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 7-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր: Ինչպես հաղորդվել է, նոյեմբերի 8-ից կարգելափակվեն սոցիալական քարտերը հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար: Նրանք, ովքեր պատվաստվել են COVID-19-ով կամ հիվանդացել են վերջին վեց ամսվա ընթացքում, կկարողանան դրանք ապարգելափակել: Բացի այդ, մինչեւ փետրվարի 25-ը հեռավար ձեւաչափով պետք է աշխատի մայրաքաղաքային ընկերությունների հաստիքակազմի շուրջ մեկ երրորդը: Պետք է հեռավար աշխատեն բոլոր նրանք, ովքեր 60-ից բարձր տարիք ունեն կամ տառապում են քրոնիկական հիվանդություններով: Բացառություն կարող են կազմել միայն այն աշխատակիցները, որոնց ներկայությունն աշխատավայրում «չափազանց կարեւոր է» կազմակերպության համար: Նաեւ սահմանափակումը չի տարածվում COVID-19-ի դեմ պատվաստված անձանց եւ այս հիվանդությունը տարած աշխատակիցների վրա, բուժհաստատություններում, պաշտպանական եւ ռազմավարական ճյուղերի մի շարք այլ ձեռնարկությունների աշխատողների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44