Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիի ընտրություններից հետո ավագանու 15 մանդատից 6-ը բաժին է ընկել «Հանրապետություն», 5-ը՝ ՔՊ, 2-ական մանդատ՝ Ազատական եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին։ Որեւէ ուժ չի ստացել բացարձակ մեծամասնություն, իսկ համայնքի ղեկավարի ընտրությանը 8 կողմ է հարկավոր։ Երեկ մեզ հետ զրույցում ՔՊ թեկնածու, համայնքի ղեկավարի ԺՊ Արարատ Թումանյանն ասել էր, թե բանակցում են բոլորի հետ, որ ՔՊ-ից լինի համայնքապետը՝ «բանակցությունները դրական ընթացք ունեն»։ Սակայն պարզվեց, որ նա փորձել է ցանկալին իրականության տեղ անցկացնել:
Երեկ համաձայնության եկան «Հանրապետությունը» եւ Ազատականը` պայմանավորվելով 5 տարվա պաշտոնավարումը կիսել․ 2,5 տարի՝ մեկը, 2,5՝ մյուսը: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր»-ին, ապա հասկանալով, որ այս պահին է ձեւավորվում տպավորությունը, թե իրենք ով են, ուստի որոշել են ապացուցել, որ իրենք ինքնուրույն ուժ են, այլ ոչ թե իշխանության կցորդը, եւ հրաժարվել են ՔՊ առաջարկից, որ չհայտնվեն իշխանության «հաճախորդների» ցանկում: Մանավանդ, իրենց ունեցած 2 մանդատը հարցի լուծում չէր` ՔՊ-ի հետ միանալու դեպքում դա կկազմեր 7 մանդատ, որը բավարար չէր համայնքապետ ընտրելու համար:
Սամվել Բաբայանի կուսակցությունն էլ սողոմոնյան որոշում է կայացրել` միանալ «Հանրապետությանը» եւ կիսել իշխանությունը՝ մեխանիկորեն, ինչն աննախադեպ է ՀՀ ՏԻՄ-երի պատմության մեջ: Սակայն քանի որ իշխանությունը գերխնդիր է դարձրել նվաճել բոլոր համայնքները, անգամ եթե իր թեկնածուն պարտվել է, եւ դրա համար ոչնչի առաջ չեն կանգնում, ինչպես արեցին Գյումրիում` իրավապահների ճնշումների ներքո կոալիցիոն հուշագիր պարտադրելով «Բալասանյան դաշինքին», ուստի չի բացառվում, որ Մեղրիում էլ պրոցեսները շարունակվեն: Թեեւ, իհարկե, Արամ Սարգսյանին, Սամվել Բաբայանին եւ Մեղրիի նորընտիր քաղաքապետին դժվար է ընդդիմադիր համարելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03