Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
«Տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման հիմքում ընկած է նաև տարածաշրջանի ապաշրջափակումը: Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը: Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին»,- ասաց փոխնախարարը:
Հայաստանի բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման աջակցությունը մնում է Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը և սերտորեն կապված է համապարփակ անվտանգության հետ: Նրա խոսքով՝ այս առնչությամբ աշխատանքները հիմնականում ուղղված են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, փոխկապակցվածության ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչմանը, արտահանման խթանմանը, առևտրատնտեսական համագործակցության համար համապատասխան հարթակների ձևավորմանը:
Փոխնախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության հետևողական խորացումը և ընդլայնումը՝ թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում անհրաժեշտ նախադրյալներ և պայմաններ ստեղծելու բոլոր ուղղություններով:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03