Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշում կայացվեց Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել: Այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 856-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, փոխգնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանը, իսկ 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը:
Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի ՆՀ-264-Ա հրամանագրով Արման Մաքսիմի Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան հրամանով Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի դաստիարակչական բաժանմունքի պետ:
«Հաշվի առնելով, որ հայ-վրացական պետական սահմանի Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի պահպանությունն իրականցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի կողմից, ուստի նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանին», - նշված է որոշման նախագծում, որը կառավարությանն է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55