«Դպրոցների արձակուրդների երկարացումը և ԲՈւՀ-երի՝ առցանց դասպրոցեսին անցնելը որոշակի դրական միտումներ ցույց են տալիս, մենք տեսնում ենք, որ հիվանդացության և դրա վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք, որը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերով»,-կառավարության նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա: Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ Ավանեսյանը նշեց, որ արդեն պատվաստվել է 852 հազար 355 քաղաքացի: Նրա խոսքով՝ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո նախարարությունը փոփոխություն է իրականացրեցրել հրամանի մեջ և 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, որը իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Նախարարը հավաստիացրեց, որ հասարակության շրջանում կա հետաքրքրություն և արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել: Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստվածների թիվը 97 է: Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է և եթե տանը սպասող մարդ կա, ապա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա: «Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաուների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց»:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55