Հայ գյուղացու համար տարվա ամենաբաղձալի շրջանի մեկնարկը տրված է՝ խաղողագործները իրենց բերքն են հավաքում և պատրաստում են մթերման: Շրջանը ոչ այդքան բաղձալի կլիներ, եթե դրանում իր անմիջական ներգրավածությունը չունենար Գագիկ Ծառուկյանը, ով օրեր առաջ հանդիպելով Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ կրկին անգամ հույս ու հավատ ներշնչեց գյուղացիներին: Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված տնտեսական ճգնաժամը հարվածել է նաև գինեգործությանն ու կոնյակագործությանը, ինչը ուղղակիորեն բերել է նրան, որ առաջարկը մի քանի անգամ գերակշռում է պահանջարկին, այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանի սրտացավության, գյուղացուն կարեկից լինելու պատրաստակամության շնորհիվ, այս տարի ևս խաղողագործները կմթերեն նույնքան խաղող, որքան և անցած տարի: Հայաստանում Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը համարվելով ամենախոշոր մթերողը, սեպտեմբերի 17-ից գերհագեցած գրաֆիկով և Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ սկսել է մթերման աշխատանքները: Հանդիպման եկած գյուղացիների աչքերում հույսն էր առկայծում, որ կապված էր հենց Գագիկ Ծառուկյանի անձի հետ և պատկերացրեք ինչ գերմարդկային արժանքներ է պետք ունենալ, որ սեփական շահը ստորադասելով գյուղացու շահից, գնալ կոմպրոմիսի, իսկ այդ կոմպրոմիսը այսօր մոտ 5000 ընտանիքի հանապազորյա հացի խնդիր կլուծի: Գագիկ Ծառուկյանի տարիների տարբեր ոլորտներում իրականացված գործունեույթունները` սպորտի, գյուղատնտեսության, բիզնեսի, ուսման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանն ուղղված և մի շարք այլ՝ երկրի զարգացմանը նպաստող ոլորտներով,վկայում են սրտացավ,անշահախնդիր,հայրենասեր մարդկային արժեքների մասին: Իսկ այն անմեղսունակները,ովքեր պռովակացիաների, ուղարկված գործակալ-խաղողագործների միջոցով կփորձեն ինչ-որ կեղտոտություններ անել,ապա ցավում ենք չի ստացվի,քանզի շարքային գյուղացին ևս իրենց տարբերակում է և հենց նրանք կպատժեն այս ինչու չէ նաև հայապահպան գործունեությունը սևացնողներին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55