«Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է մսխել այն ամենը, ինչը նրան թողել էին նախկին նախագահները՝ մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 հազար 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, ոչ թե փորձեին կեղծ օրակարգերով, կեղծ լուրերով անհեթեթ պնդումներով վարկաբեկել իր անձը։ Հարցին՝ մասնակցելո՞ւ է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, Արթուր Վանեցյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են՝ մասնակցելու են հանրահավաքին, լինելու են որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։ «Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք, ելույթներ չենք ունենալու»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Արթուր Վանեցյանն ասաց, թե տեղյակ չէ այդ մասին։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55