«Ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ, այլ ընհրանրապես Հայաստանն աշխարհում ունի ամենավատ լոգիստիկ կապը»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց, որ կապի առումով Հայաստանը 120 երկրների թվում գտնվում է 100+ հորիզոնականում:
Նիստին ներկա ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի օգնությամբ Էկոնոմիկայի նախարարն ամփոփեց գնահատականը՝ համաձայնելով, որ Հայաստան շրջափակված երկիր է: Քերոբյանի խոսքով՝ գործադիրի գործողության պլանի առաջին կետը Հայաստանի երկաթուղային համակարգը Եվրասիական տնտեսական միության երկաթուղային համակարգի հետ միացնելն է, և այդ նպատակով հանդիպումներ են իրականացրել ԵԱՏՄ-ի և եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ, արդյունքում պատրաստվել է նախագիծ, որը ներկայացնելու են կառավարության հաստատմանը: «Նպատակը կայուն լաստանավային հաղորդակցություն ունենալն է Փոթի-Պորտ Կավկազ նավահանգիստների միջև, որը թույլ կտա, որ մեր երկաթուղային համակարգը միանա եվրասիական երկաթուղային համակարգին»,- հայտնեց Քերոբյանը և պնդեց, որ այն տնտեսության մրցունակությունը կբարձրացնի և կնպաստի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության աճին:
Նա հայտնեց, որ եթե կառավարության իր գործընկերը հավանության արժանացնեն նախագիծը, ապա դեկտեմբերի 1-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցություն կիրականացվի: «Այն առևտրաշրջանառությունը, որ ունեք Ղազախստանի հետ, կարելի է համարել վիճակագրական սխալ, քանի որ տարեկան ընդամենը 10-15 մլն դոլարի կարգի է, որը խայտառակ ցածր շրջանառություն է»,- շեշտեց Էկոնոմիկայի նախարարը: Նրա խոսքով՝ Հայաստանը Ղազախստանի հետ անցկացրել է միջկառավարական հանձնաժողովի նիստ և իդենտիֆիկացրել է ավելի քան 30 հարց, որոնց մեծ մասի առոմով զգալի առաջընթաց կա և հավելեց, որ եղել են գործարար այցեր, իսկ դեկտեմբերին էլ Հայաստանից գործարարների մեծ խումբ է գնալու Ղազախստան: Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի վերջին Բելառուսի հետ էլ տեղի կունենա միջկառավարական նիստ, իսկ Ռուսաստանի հետ միայն այս տարվա աշնանը երկու խոշոր համաժողով է անցկացվել: «Ռուսաստանի հետ պղնձաձուլական կլաստերի ստեղծման նախագիծ է քննարկվում, որի համար տարբեր վարիացիաներով 500 միլիոնից 3 մլրդ դոլարի տարբերակներ կան՝ կախված պղնձաձուլարանի հետ նաև նոր ատոմակայանի կամ այլ ձեռնարկությունների կառուցման հավանականության հետ»,- հայտնեց Վահան Քերոբյանը:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44