«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատվաստումային գործընթացն ընթանում է՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակած հրամանների, հրահանգների եւ մեթոդական ուղեցույցների պահանջների համաձայն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ մեր այն հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում զինվորականների շրջանում ինչ քանակի պատվաստումներ են իրականացվել:
Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ժամկետային, պայմանագրային ու սպայական անձնակազմի զինծառայողների քանի տոկոսն է պատվաստվել, այսինքն՝ զերծ է մնացել թվեր տրամադրելուց ու հրապարակելուց: «Ներկա պահին կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով մեծ թվով զինծառայողներ պատվաստվել են (հստակ թիվը չի նշվում՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը)»,- ասված է ՊՆ պաշտոնական գրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ հատկապես հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին՝ Առողջապահության նախարարության հորդոր-հրահանգից հետո, պաշտպանական գերատեսչությունը հանձն է առել մեծ զինվորականների շրջանում մեծ թվով պատավաստումներ իրականացնել՝ պատվաստումային պատկերը որոշակիորեն փոխելու համար: Այլ կերպ ասած՝ որպեսզի պատվաստման թվերը խայտառակ ցածր չլինեն, պետական գերատեսչությունները լծվել են դա պարտադրանքի լեզվով տարածելու պետծառայողների, այդ թվում՝ զինվորականների վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47