ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2021թ. նոյեմբերի 1-ին Երևանի 40-ամյա բնակչի սպանության հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հավելենք որ, հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակցից զեկուցագիր է ստացվել նաև այն մասին, որ նոյեմբերի 1-ին դեպքի վայրում համապատասխան միջոցառումներ իրականացնելու ընթացքում իր կողմից օգտագործվող հեռախոսահամարի «Whatsapp» հավելվածին՝ ժամը 03:17-ին, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հորից ստացվել է հաղորդագրություն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտող բովանդակությամբ:
Այդ դեպքի առթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է սպանության դեպքով հարուցված վերոնշյալ քրեական գործին:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, առգրավվել են բժշկական կենտրոնի տեսանկարահանող սարքերը, կատարվել մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55