Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին «ինստիտուցիոնալ պատասխանատվություն» է կրում քահանաների կողմից ոտնձգությունների եւ սեռական բնույթի հարյուր հազարավոր դեպքերի համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կաթոլիկ քահանաների համաժողովի նախագահ Էրիկ դը Մուլեն-Բոֆորը, ում խոսքը մեջբերում է AFP գործակալությունը։ Նրա խոսքով՝ մոտ 120 հոգեւորականներ, որոնք նոյեմբերի 5-ին հավաքվել էին Լուրդ կոմունայում՝ քննարկելու Եկեղեցում սեռական հանցագործությունների հարցերով անկախ հանձնաժողովի (CIASE) զեկույցը, հանգել են համապատասխան եզրակացության։ Նրանք խոստովանել են, որ նման գործողություններն իրականացվել են համակարգված եւ «հնարավոր են դարձել եկեղեցու ընդհանուր համատեքստի, գործողությունների, մտածելակերպի եւ ներքին գործելակերպի շնորհիվ»։ «Այդ պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է վերականգնել արդարությունը եւ փոխհատուցել վնասը»,-ասել է դե Մուլեն-Բոֆորը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայում հրապարակվել է CIASE-ի զեկույցը, ըստ որի՝ 1950-ից մինչեւ 2020 թվականը Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից իրականացված սեռական հանցագործությունների զոհ է դարձել առնվազն 216 հազար անչափահաս։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորը տխրությունն է հայտնել այդ կապակցությամբ եւ դա անվանել առիթ սեփական ամոթի համար։
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58