Ճապոնիայում մահապատժի դատապարտված երկու դատապարտյալ հայց է ներկայացրել դատավճռի իրականացման մասին մի քանի ժամ առաջ տեղեկացնելու գործելակերպի դեմ։
Մահապատժի սպասող բանտարկյալներին այդ մասին տեղեկացնում են մահապատժի ենթարկելուց միայն մի քանի ժամ առաջ։ Մահապատիժն իրականացվում է կախաղանի միջոցով։ Նրանց փաստաբանն ասել է, որ այդ ծանուցումը «խիստ անմարդկային է»։
Իրավապաշտպան խմբերը վաղուց քննադատում են այս գործելակերպը՝ պնդելով, որ այն ազդում է բանտարկյալների հոգեկան առողջության վրա։ «Մահապատժի դատապարտված բանտարկյալները ամեն առավոտ ապրում են այն վախով, որ այդ օրը նրանց համար վերջինն է լինելու»,- ասել է մահապատժի դատապարտված երկու բանտարկյալների փաստաբանը, տեղեկացնում է Reuters-ը։ «Կենտրոնական կառավարությունը հայտարարել է, որ դա խնայում է բանտարկյալներին տառապանքներից մահապատժից առաջ, բայց սա բացատրություն չէ։ Արտասահմանում բանտարկյալներին իրենց կյանքի ավարտի մասին մտածելու եւ մտովի նախապատրաստվելու ժամանակ են տալիս»։ Բանտարկյալները հայցը ներկայացրել են Օսակա քաղաքի շրջանային դատարան։ Նրանց փաստաբանի խոսքով՝ նրանք խնդրել են փոխհատուցում 22 մլն իենի չափով։
Ճապոնիայում մահապարտների բանտախցերում ավելի քան 100 մարդ կա, բայց ոչ մեկը մահապատժի չի ենթարկվել մոտ երկու տարվա ընթացքում։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02