Հրապարակ թերթը գրում է․ «Սյունիքի Տաթեւ համայնքում ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ` 15 մանդատից 7-ը ՔՊ-ինն է, 6-ը՝ «Շանթ դաշինքինը», 2-ը` «Ապրելու երկիր» կուսակցությանը։ ՔՊ-ն ամեն գնով փորձեց զավթել իշխանությունը․ նախ վերահաշվարկ պահանջեց, անվավերներից մի քանիսը վավեր ճանաչվեցին։ Սակայն 1 քվե էր պակասում, որպեսզի համայնքապետ ընտրեին, ուստի դիմեց վարչական դատարան` ընտրությունները չեղարկելու պահանջով, կրկին մերժվեց։ Երեկ էլ ՔՊ-ն հրաժարվել է վերցնել ավագանու մանդատները ու հիմա նոր դավադրություն է հյուսում։
Նշենք, որ մանդատները հանձնելուց հետո 20-օրյա ժամկետում գործող համայնքապետը կամ ԺՊ-ն պետք է նիստ հրավիրի, եւ համայնքապետ ընտրվի։ Համայնքի գործող ԺՊ, ՔՊ թեկնածու Արթուր Մաթեւոսյանը երեկ չպատասխանեց մեր հարցին, թե երբ է նիստ հրավիրելու, ասաց՝ մարզպետարանը երբ որոշում ընդունի, կհրավիրեն: Բայց չէ՞ որ դա Ձեր իրավասությունն է` հակադարձեցինք մենք։ Նա չընդունեց, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչու չեն վերցրել մանդատները, ասաց, որ զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել։
«Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանը հաստատեց ՔՊ-ի կողմից մանդատները չվերցնելու փաստը․ «Այո, իշխանությունն ամեն ինչի պատրաստ է, բայց պետք է սպասել իրենց գործողություններին։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ընդունի, որ պարտվել է, իրենք Սյունիքի գրեթե բոլոր համայնքներում պարտվեցին, բացառությամբ Տեղի, այն էլ՝ բացառիկ անօրինականություններ իրականացնելով։ Հետեւաբար, ամեն ինչ անելու են, որ Տաթեւում էլ իրավիճակ փրկեն»:
Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ կոալիցիոն համաձայնությանը, Հարությունյանն ասաց․ «Բավականին դրական բանակցություններ են ընթանում, եթե վերջնական համաձայնության գանք, կոալիցիոն հուշագիրը կներկայացնենք հանրությանը»։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55