«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները բավականին մրցակցային են լինելու Կոտայքի մարզի Նաիրի համայնքում: Այստեղ մրցելու է վեց քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համարը Վաղարշակ Ամիրխանյանն է, որը ՔՊԿ Նաիրիի տարածքային խորհրդի նախագահն է ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեկնածության առաջադրումն այնքան էլ հարթ չի անցել: Ամիրխանյանի թեկնածությանը դեմ է եղել Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:
Վերջինս նախկին հանրապետական է, իսկ 2018թ. իշխանափոխությունից հետո ներդաշնակ աշխատել է Փաշինյանի իշխանության հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը փորձել է ՔՊ-ում լոբբինգ իրականացնել այլ թեկնածուի օգտին, և նույնիսկ մի պահ կուսակցությունում իսկապես ոչ թե Ամիրխանյանին, այլ ուրիշ թեկնածուի առաջադրելու տրամադրվածություն է եղել: Մեր հավաստի տեղեկություններով, այստեղ գործին միջամտել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Ի դեպ, Վաղարշակ Ամիրխանյանը համարվում է վերջինիս «մարդը»: Արդյունքում թե՛ Նաիրիի տարածքային կազմակերպությունում, թե՛ ՔՊ «վերնախավում» որոշել են առաջադրել հենց Ամիրխանյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03