«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը երեկ չէր ուզում մեկնաբանել մեր տեղեկությունը, թե ինքը «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս է գալիս` պահելով մանդատը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր լուրը. «Եկեք երկուշաբթի օրը բոլորիդ հրավիրեմ, խոսենք»: Դուք ընդդիմադիր պատգամավոր եք, ինչո՞ւ եք դուրս գալիս ընդդիմադիր խմբակցությունից։
«Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր չեմ լինելու»: Իսկ խմբակցությունում կարծում են, որ վճռորոշ է եղել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն այլ տարբերակներ էլ են շրջանառվում: Մեկը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ դաշինքն է, որին Զաքարյանը դեմ է եղել ժամանակին:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նա լուրջ հակասություններ ուներ Սարգսյանի հետ։ Մյուս պատճառը, ըստ Զաքարյանի մտերիմների, Հայաստան-Ռուսաստան միության ստեղծմանն ուղղված գործընթացներն են: Լուկաշենկոն եւ Պուտինը նախօրեին ստորագրեցին Միութենական պետության դեկրետը:
Առաջիկայում այս պրոցեսին փորձելու են ներգրավել նաեւ Հայաստանը, եւ Իշխան Զաքարյանն այս գործընթացում որոշակի դերակատարում է ունենալու` օգտագործելով ռուսաստանյան իր կապերը: Նա մերձավորներին ասել է, որ ուզում է ազատ կարգավիճակ ունենալ, որ զբաղվի այդ գործով` կաշկանդված չլինելով որեւէ կուսակցության կամ դաշինքի կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
17:05
15:06
14:49
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44