«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: «Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ հատկացվեր, և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ նման բան է տեղի ունեցել: Մարդիկ հետաքրքրվել են, թե ով է այդտեղ հուղարկավորված, գերեզմանատան պահակն էլ ասել է, թե ոչ ոք, Արշակն է սա արհեստական ձևի սարքել: Տղաները գիշերով գնացել են համոզվելու, որ իրոք այդպես է:
Թմբի տեսքով հողը գիշերով բացել են, տեսել են, որ տակը գրունտ է, փորված չէ, իսկ հողի տակ էլ աղբ է: Ստացվում է, որ ուղղակի հող է բերել լցրել այդ տարածքում, չորս փայտ խփել, գլխաքար դրել և սարքել արհեստական գերեզմանոց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը: Ընդգծում է՝ սա կարող են հաստատել թե՛ մոտակա համայնքների բնակիչները, թե՛ պահակը, թե՛ գերեզմանոցի տարածքում բնակվող զույգը: Ի դեպ, բնակիչներն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե նման մի տարածք էլ ունի գերեզմանատան ավելի խորքում:
«Կասկածներ ունենք, որ նա այդ տարածքները վաճառելու է, գուցե նաև հետագայում գտնենք մարդկանց, ովքեր անցյալում նրանից գնել են ինչ-որ տարածքներ»,- թերթի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, որն այնուհետ, որպես ասվածի ապացույց, նաև լուսանկարներ ուղարկեց թերթին: «Փաստը» կապ հաստատեց նաև Արշակ Մկրտչյանի հետ՝ լսելու նրա տեսակետն այս պատմության մասին: «Նախկինում դա եղել է քարհանքի տարածքը, հետո հանքը դադարել է աշխատել: Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ եմ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ: Ոչինչ ինքնագլուխ չեմ արել:
Գերեզմաններից մեկը տրամադրել ենք 30-ամյա երիտասարդ աղջկա ընտանիքին, նա այդտեղ է հուղարկավորված, տարածքն իր ընտանիքինն է: Տրակտորը, որ բերել էինք, հսկայական տարածք ենք մաքրել, այդ տարածքում օրեր առաջ նաև մեր հարևանին են հուղարկավորել, ես հո չեմ գնա, ասեմ՝ տարածքը ես եմ մաքրել: Փորձում են այսպիսի պատմություններով մեզ վարկաբեկել: Մեր ընտանիքը միշտ օգնել է մարդկանց, կանգնած ենք եղել նրանց ու մեր համայնքի կողքին, բազմաթիվ բարեգործություններ ենք արել»,ասում է Արշակ Մկրտչյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03