այաստանում կանանց նկատմամբ բռնությունների արձանագրվող դեպքերը տարեցտարի աճում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գեւորգյանը:
«Սա կապված չէ նրա հետ՝ շատացել են ընտանեկան բռնության դեպքերը, թե ոչ: Սա նրանից է, որ ավելի շատ բարձրացել է իրազեկվածությունը, կանայք գիտեն՝ որտեղ կարող են դիմել աջակցություն ստանալու համար»,- ասաց նա։
Հասմիկ Գեւորգյանը նշեց, որ թեեւ 2010 թ. գործող իրենց կենտրոնը զբաղվում է բռնության ենթարկված կանանց խնդիրներով, բայց պետականորեն այս խնդիրը անտեսված է:
«Սա մեր ամենակարեւոր խնդիրն է, որովհետեւ բացի հասարակական կազմակերպություններից այս պահին պետական որեւէ կառույց, բաժին չկա, որ աջակցություն է տարամադրում բռնության ենթարկված կանանց եւ երեխաներին: Սա մեր ամենացավալի հարցն է»,- նշեց նա՝ նշելով, որ բռնության ենթարկված կանանց պետությունը ոչ մի ձեւ չի աջակցում:
Կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ կան կառույցներ, սակայն դրանք պատշաճ կերպով չեն աշխատում, կառույցներում աշխատողները իրազեկված չեն ընտանեկան բռնությունից, բացակայում է պրոֆեսիոնալ մոտեցումը: Նրա խոսքով՝ քանի դեռ պետական մակարդակով ուշադրություն չկա, դեպքերը գնալով կդաժանանան:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47