Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է լյարդի ցիռոզի պատճառով, ներկայում նա սնվում է զոնդով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է ČTK չեխական տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով բժիշկների կոնսիլիումի անդամ, վիրաբույժ Պավել Պաֆկոյին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը ներկա պահին միացված է էնդոսկոպիկ գաստրոստոմիայի խողովակին»,- ասել է Պաֆկոն՝ նշելով, որ զոնդը տեղադրվել է հոսպիտալացման առաջին օրը։
Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր Reuters գործակալությունը, բժիշկները Զեմանի առողջական վիճակի բարելավում էին նկատել, բալց ընդգծել էին, որ ավելի լավ է նա մնա հիվանդանոցում։ Բժիշկների կոնսիլիումի ղեկավար Տոմաշ Զիման չի կարողացել ասել, թե երբ Զեմանը դուրս կգրվի։
Հոկտեմբերի 10-ին մինչ այդ չհայտարարված պատճառով 77-ամյա Զեմանը տարվել է Պրահայի Կենտրոնական ռազմական հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հիմնգշաբթի նա տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ։
Սպասվում է, որ շաբաթ օրը նախագահը հոսպիտալում կընդունի Չեխիայի վարչապետի թեկնածու Պետր Ֆիալային (նա վերջերս տեղի ունեցած ընտրություններում հաղթած երկու լիբերալ կուսակցությունների թեկնածուն է) եւ նրան կհանձնարարի ձեւավորել հանրապետության նոր կառավարությունը։ Այսպիսով, Զեմանին առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես պետության ղեկավարի լիազորություններից զրկելու հարցը, որն առաջադրվել էր Սենատում (խորհրդարանի վերին պալատ), կկորցնի հրատապությունը
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58