ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 1 նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ ՀԽ նախագահի ընտրություն, քարտուղարի ընտրություն, ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն և ռեկտորի ընտրության նոր մրցույթի հայտարարում: Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.8 կետի՝ նիստը սկզբում նախագահեց խորհրդի ամենատարեց անդամը՝ «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, իսկ քարտուղարի պարտականություններն իրականացրեց ամենաերիտասարդ անդամը՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռ Օհանյանը: Նախքան նիստի ներկայացված օրակարգի հաստատումը հնչեցին նոր հարցեր ներառելու վերաբերյալ առաջարկներ, որոնք քննարկման արդյունքում չընդունվեցին: Նախապես ներկայացված օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը: Սուրեն Պապիկյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեության ընթացքում եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ 2021 թ. օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: Նա իր ելույթում նշեց, որ կարող է և պատրաստ է իր ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ իր համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Պատասխանելով ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց քարտուղարի ընտրության հարցը: Առաջադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը: Եղիշե Կիրակոսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, սովորել Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարանում, միջազգային իրավունքի դասընթացներ անցել Մեդֆորդում և Մասաչուսեթսում, ստացել մագիստրոսի կոչումներ Ջորջթաունի, Սթենֆորդի համալսարաններում: Իր ելույթի ընթացքում Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ուրախությամբ պատրաստ է ստանձնել այս պաշտոնը և հույս հայտնեց, որ իր կրթությամբ և փորձառությամբ կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանը և միջազգային ճանաչելիությանը, քանի որ ԵՊՀ-ն ունի այդ ներուժը: Պատասխանելով հարցերին՝ Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց ՀԽ քարտուղար: Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Ըստ այդմ՝ որոշվեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02