Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարի մասնակիցներին: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Իր ելույթում նախարարը նշել է, որ COVID-19 համավարակը աննախադեպ հարված էր առողջապահական համակարգի համար, որը մատնանշեց համակարգի թույլ կողմերը, բայց նաև օգնեց հասկանալու մեր հնարավորություններն ու կարողությունները: «2020 թվականը մարտահրավերներով լի տարի էր ողջ աշխարհի համար, բայց Հայաստանի համար հարվածը կրկնակի էր . թե՛ համաճարակը, թե՛ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմն առողջապահական համակարգի համար դժվարին և ծանր էին: Այժմ մենք մոտենում ենք 2021 թվականի ավարտին, և այս տարին ևս բավականին խրթին էր` հաշվի առնելով հետպատերազմական դժվարությունները, համաճարակի նոր ալիքը և պատվաստումային արշավը: Վստահաբար, Հայաստանի կառավարությունը միայնակ չէր կարողանա հաղթահարել այս մարտահրավերը։ Համերաշխությունն ու միասնությունը առանցքային են եղել առողջապահական համակարգի առջև ծառացած դժվարություններին դիմակայելու համար։ Այն առատաձեռն աջակցությունը, որ Հայաստանն այս ընթացքում ստացել է հայկական սփյուռքից, իսկապես ուշագրավ է։ Մենք մշտական կապի մեջ ենք եղել Սփյուռքի կազմակերպությունների հետ և ստացել զգալի նվիրատվություններ և դիմավորել բազմաթիվ բուժաշխատողների, ովքեր այս ընթացքում օգնեցին Հայաստանի և Արցախի մեր բուժաշխատողներին, ինչը մեծ գնահատանքի է արժանի: Հետադարձ հայացք գցելով մեր առջև ծառացած մարտահրավերներին՝ մենք այժմ ավելի լավ վիճակում ենք՝ գնահատելու համակարգում առկա բացերը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն այժմ Սփյուռքի ներգրավվածության ռազմավարության մշակման գործընթացում է՝ նպատակ ունենալով Սփյուռքի հետ մեր հարաբերությունները դարձնել ավելի ընդգրկուն և համակարգային»: Ելույթի վերջում առողջապահության նախարարը համագումարի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր քննարկումներ` ի բարօրություն մեր հայրենակիցների առողջության:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03